Լոռու մարզի Թումանյանի շրջանի շատ գյուղեր արդեն կանգնած են այս խնդրի առաջ:Մի քանի հանքարդյունաբերողների թեթև ձեռքով այս գյուղերը դատապարտված են ոչնչացման:Այդ ամենը արդեն այնքան բարձիթողի վիճակում է, որ հանքարդյունահանողները արդեն չեն էլ բարեհաճում օրենքով սահմանված կարգով զբաղվել պոչանքների կանաչապատման, շրջակա միջավայրը դրանց վնասակար ազդեցությունից մաքրելու գործով:
«Vallex group»-ը ունենալով շրջանի գյուղերը հիմնովին ավերելու և մարդկանց թունավորելով սպանելու ծրագիր, արդեն հասել է մարդկանց տներին, սրբավայրերին, գերեզմաններին, արյան գնով պահպանած հողերին:
«Դագաղի կրիշկեն կնթիս տալիսա», ասում էր բնակիչներից մեկը, ինչ է սրանով ենք օգնում առանց այդ էլ հուսալքված, բայց իր հողից կառչաց գյուղացուն, որին մի կողմից թշնամին է հող մշակելիս սպանում, մյուս կողմից իր հայրենակիցները խեղդում SO, SO2 գազով, Ցիանիտով և ուրանով:
Կատարելով «անգրագետ» հանքարդյունաբերություն և շարժվելով «ինչից շատ փող կա, են ենք քանդում» կարգախոսով «Vallex group»-ը հասավ այս արդյունքներին:
Տուրիզմի հրաշալի գոտի, անուշահոտ դեղաբույսերի և թեյերի արտադրության ներուժ ունեցող Լոռին, այսօր ավիրվում, դառնում է վտանգավոր ապրելու համար...

Կից նյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել