Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը 30երկրի 350-ից ավելի մարզիկ է մասնակցում:
Հայաստանն այս ստուագտեսին ներկայացրել է 13 մարզիկ, որոնք ելույթ են ունենում երկու մարզիչների գլխավորությամբ: Լատվիա մեկնած ՀՀ պատիրակության ղեկավարն է սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Երեկ խաղարկեցին մեդալների 12 հավաքածու՝ կրստեր տարիքի աղջիկների՝40,52 և 65, պատանիների՝ 48, 60 և75, ավագ տարիքի աղջիկների՝ 44,56,68, և երիտասարդների՝ 48,62և82կգ քաշային կարգերում: 
Ուրախությամբ պիտի նշենք, որ մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի:
Աշխարհի փոխչեմպիոնի կոչման արժանացան պատանիների մրցաշարի մասնակիցներ՝ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը: 
Բացի վերոհիշյալ հայաստանցի 5 մարզիկիներից, երեկ մրցագորգ ելան Ռուսաստանի ընտրանին ներկայացնող հայազգի երկու սամբիստ, ովքեր նույնպես մրցանակակիր դարձան:Այսպես, պատանիների մրցաշարի 48 կգ քաշայինների մրցապայքարում Կրասնոդարի երկրամասի պատվիրակ Էդուարդ Մուրադյանը եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի ներկայացուցիչ, իր հայրենակից Էդմոն Մանուկյանի նկատմամբ հռչակվեց աշխարհի չեմպիոն ու արժանացավ ոսկե մեդալի:
Երիկասարդների մրցաշարի 62կգ քաշային կարգում ելույթ ունեցած մոսկվացի Գելա Ամարյանը գրավեց 3-րդ տեղն ու ՌԴ ընտրանու ակտիվում գրանցեց բրոնզե մեդալ: 
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին:
Սամբոյի ֆերդացիայի մամուլի ծառայոթւյան հետ ունեցած հեռախոսազրույցում մեր պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը հակիրճ տեղեկացրեց.
«Վստահ ենք, էլի մեդալներ կլինեն»:
Ի դեպ, երեկ Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն էր ու պատանիների նվաճած արծաթե 2մեդալները ֆեդերացիայի նախագահի համար ծննդյան օրվա հրաշալի նվեր եղան:
Այսօր՝հոկտեմբերի 10-ին մրցումային երկրորդ օրը կխաղարկեն մեդալների 16 հավաքածու՝ կրստեր տարիքի աղջիկների՝ 44,56,70, +75, պատանիների՝ 52,65,81,+87, ավագ տարիքի աղջիկների՝ 48,60,72,+80,և երիտասարդների՝ 52,68,90,+100կգ քաշային կարգերում: 
Հավելենք նաև, որ առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել