Այսօր Բեռլինում մեկնարկում են 400հազար դոլար մրցանակային հիմնադրամով արագ շախմատի և կայծակնային խաղի աշխարհի առաջնություններն, որոնց մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստների ողջ վերնախաղը աշխարհի գործող չեմպիոն` նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի գլխավորությամբ: Հոկտեմբերի 10-12-ը ընթանալիք արագ շախմատի աշխարհի առաջնության մասնակցում են 2500-ից բարձր անհատական վարկանիշ ունեցող 200շախմատիստ ,որոնցից 161-ն ունի գրոսմայստերի կոչում։ Արագ շախմատի մրցաշարն ընթանալու է շվեյցարական մրցակարգով՝ 15 տուրով և յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին տրվելու է 15-ական րոպե ժամանակ յուրաքանյուր քայլից հետո 10 վրկ ավելացումով: 
Արագ շախմատի աշխարհի առաջնությություոնւմ աշխարհի հզորգույն շախմատիստների ՝ Կառլսենի, աշխարհի նախկին չեմպիոններ՝ Անանդի (Հնդկաստան), Կրամնիկի (Ռուսաստան),Պոնոմարյովի (Ուկրաինա), Կասիմջանովի (Ուզբեկստան), 2015թ աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինի(Ռուսաստան) ու էլի մեծ խումբ աշխարհահռչակ շախմատիստների հետ միասին աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցապայքարին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչներ՝շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, 2005թ աշխարհի գավաթակիր,2009թ արագ շախմատի աշխահի չեմպիոն, 2010թ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը , 1999թ աշխարհի փոխչեմպիոն, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը,համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ կրկնակի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաև Բելգիայի 5-ակի չեմպիոն , միջազգային վարպետ , գյումրեցի Մհեր Հովհաննիսյանն ու մոսկվացի գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը: 
Կայծակնային խաղի աշխարհի առաջնությունն ընթանալու է հոկտեմբերի 13-14-ին շվեյացրական մրցակարգով ՝21տուրով ու յուրաքանչյուր պարտիայի համար մասնակցիներին տրվելու է 3-ական րոպե, յուրաքանչյուր քայլից հետո 2վրկ ավելացումով: 
Այս մրցաշարին վերոհիշյալ անվանի գրոսմայստերների հետ մասին Լևոն Արոնյանից, Վլադիմիր Հակոբյանց ու Տիգրան Լ.Պետրոսյանից բացի մասնակիցների վերջնական հայտերում ընդգրկվել են նաև ՀՀ ընտրանու կազմում համաշխարհային օլիմպիադայի և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը, մինչև 20տարեկանների 2006թ աշխարհի չեմպիոն, 2010թ ՌԴ-ի գավաթակիր Զավեն Անդրիասյանն ու բարձր անհատական վարկանիշի շնորհիվ ՀՀ հավաքականի կազմում ընգրկված Հրանտ Մելքումյանն ու Բելգիան ներկայացնող Մհեր Հովհաննիսյանը: 
Հիշեցնենք , որ 2014թ թե՛ արագ շախմատի և թե՛ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնը դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսեն է եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել