Մասաչուսեցում ապրող այս տղամարդը պնդում է, որ իր կյանքը փրկվել է, երբ նրա վրա շնաձուկ է հարձակվել հուլիսին Հարավային Կալիֆորնիայի ափեին լողալիս։

Յուջին Ֆինին լողում էր օվկիանոսի ջրերում, երբ նրա մեջքից շնաձուկ հարձակվեց։

Նա հազիվ մազապուրծ լինելով արնահոսող մեջքով ափ է հասել։

Ֆինին երկար խորը վերք ուներ իր մեջքին։ Դրանից հետո լողափը փակվեց՝ այդ տարածքում շնաձկներ լինելու պատճառով։

Նա վերադարձավ Մասաչուսեց, և այդ դեպքից հետո նրա կրծքվանդակի հատվածում ցավեր սկսվեցին։ Երբ ցավերը երկար ժամանակ չդադարեցին, նա բժշկի դիմեց։

Ցավը կրծքային խոռոչի ներքին պայթյունի պատճառով էր, որն առաջացել էր բութ հարվածի վնասվածքի հետևանքով։

Դա սակայն միակ բանը չէր, որ բժիշկները հայտնաբերեցին։ Նրանք տղամարդու աջ երիկամի վրա ուռուցք հայտնաբերեցին, որը պարզվեց, որ քաղցկեղ էր։ Դրանից երկու շաբաթ անց Ֆինին հաջող վիրահատության ենթարկվեց։

Եթե շնաձուկը չհարձակվեր իմ վրա ու ես չունենայի կրծքավանդակի ցավերը, ես երբեք չէի իմանա, որ  քաղցկեղ ունեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել