Լավ, ասենք թե կարելի է շատ բաներ հասկանալ․ ընդդիմություն, ծայրահեղականություն, մուտիլովշիկություն, մանրություն, չկայացածություն, անհաջողակություն և այլն, արա, բայց ախր սրա հերն եմ անիծել, ո՞նց կարելի ա էս աստիճան ընկնել, որ հանուն ինչ որ մանր քաղաքական շահերի տենց թքել տղամարդկության ու պարզ մարդկային արժանապատվության վրա։
Իմացե՞լ եք Զուրաբյան Լյովիկի վերջին կլյաուզը։ Խելոքս հայտարարել ա, թե Գագիկ Հարությունյանը կաշառել ա Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական բարեփոխումների հարցով ու հիմա դատախազությունը զբաղվելու է էս հարցով։
Ո՞նց, ախր ո՞նց կարելի ա էս կարգի փթիրական քայլեր անել։ Ասա այ Լյովիկ, հիմա շատ էլ, որ ոչ Գագիկ Հարությունյանն ա գալու քթիդ կտցնի, ոչ էլ Վենետիկի Հանձնաժողովն ա դեմդ դնելու, որ անկապ բաներ ես դուրս տալիս, որոնց քո օրում չես կարա տեր կանգնես ու ապացուցես։ Ուրեմն վե՞րջ, ասենք էն հայտնի մասնագիտության տերի շառ պետք ա՞ անես։ 
Ու հարցը նրանում չէ, որ Գագիկ Հարությունյանն է սուրբ, կամ էլ Վենետիկի հանձնաժողվն է հորողպորս տղեն, հարցը էն ա, որ ակնհայտ ա, որ Լյովիկը էնքան որ ասել ա ասելու համար և չի կարող ոչ մի հիմնավորում բերի իր ասածին, էլ չեմ ասում՝ ապացույց։
Գիտե՞ք իրականում ինչի ա ասել։ Որովհետև Վենետիկի հանձնաժողովի անդամները իրեն հրապարակայնորեն փչացրեցին մի քանի շաբաթ առաջ, երբ կուլտուրական բացատրեցին, որ ինքը միտինգի չի եկել ու կամ խոսա ըստ էության, կամ էլ ժամանակները չվատնի։ Լյովիկն էլ, իրեն հատուկ աբիժնիկությամբ մի հատ մուտիտ մտածեց ու արեց էդ քայլը, էսքան մի բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել