Երևան է ժամանել երգիչ Հարութ Բալյանը, չնայած այցը կարճաժամկետ էր, բայց լրագրողների հետ զրույցում պատմեց ամերիկյան «Dolby» կինոթատրոնում կայացած իր մենահամերգի տեսասակավառակի և տարվա սկզբին թողարկած «Love me» ձայնասկավառակը:

«Շատ կարճ ժամանակով եմ հայրենիքում, դրա համար ըստ պատշաճի  չկարողացա ձայնասկավառակների շնորհանդեսը կազմակերպել: Պետք է նշեմ, որ այն ընդհանրապես չի վաճառվում, թեև դրանք հարյուրավոր օրինակներով են թողարկվել: Առաջիկա ամիսներին մեծ մենահամերգ է լինելու Լոս Անջելեսի խաղատներից մեկում»:

Երգիչը նշեց, որ  նախատեսվում է մենահամերգ նաև Հայաստանում, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսկ Blognews.am-ի այն հարցին, թե ինչ նորություն ունի երգիչն անձնական կյանքում՝ Հարութը նախ ժպտաց, իսկ հետո պատասխանեց. «Ընտրյալ չունեմ, քանի որ շատ բծախնդիր մարդ եմ: Երբ Աստված կամենա, ամեն ինչ էլ կլինի: Իմ կողակիցը պետք է լինի լավագույնը»:

Հարութը նաև խոսեց վաստակավոր արտիստի կոչում ստացած ընկերների մասին. «Ամեն մարդ էլ գնահատվում է իր կատարած աշխատանքի դիմաց, իսկ կոչումներ ստացած ընկերներիս շնորհավորում եմ»: Երգիչը որոշեց չխոսել իր հոնորարների մասին, միայն ասաց, որ յուրաքանչյուր արտիստ իրեն գնահատում է և ունի իր գինը. «Ես հաճախ մերժում եմ հարսանիքներին երգելու հրավերները, ոչ թե վարկանիշից ելնելով, այլ համերգային բեմն եմ նախընտրում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել