Pastinfo.am-ը գրում է.

Նախկինում դատապատրված, դատվածությունը չմարված 31-ամյա Գևորգը մեղադրվում է պարուհի ընկերուհու բռնաբարության մեջ: 
 
Ըստ մեղադրանքի՝ Գևորգը 2015թ. հունիսի 4-ի լույս գիշերը՝ ժամը 24:00-ի սահմաններում, իր ծանոթ կնոջը հաց ուտելու պատրվակով հրավիրել է երևանյան հյուրանոցներից մեկը, որտեղ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: 
 
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 
 
Գևորգի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին՝ դեպքից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ էլ կնոջ վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Իսկ մինչև դեպքը Գևորգը և երկու երեխաների մայր տուժողը շուրջ 2 ամիս լավ հարաբերությունների մեջ են գտնվել, կնոջ կողմից անընդմեջ առաջարկներ են եղել ինչ-որ տեղ միասին գնալու, որը Գևորգը հետաձգել է՝ գումար չունենալու պատճառով, ասել, որ մի օր կգնան: 
 
Դեպքի օրն էլ միասին գնացել են երևանյան հյուրանոցներից մեկը, ձեռք-ձեռքի տված մեքենայից իջել,  հյուրանոցային սենյակ պատվիրել, ապա՝ ուտելու ինչ որ բան, որից հետո էլ նրանց միջև վիճաբանություն է ծագել, կինը վերցրել է երիտասարդի բջջային հեռախոսն ու մեքենայի բանալիները, ինչ որ տղամարդու կանչել:
Այս ամենին հաջորդել է բռնաբարության մասին հաղորդումը:
 
Գևորգի պնդումներից հետո կինն նրա ավտոմեքենայի բանալիները վերադարձրել է, սակայն տարել իր հետ նրա բջջային հեռախոսը:
 
Ի դեպ, Գևորգի բջջային հեռախոսի վերաբերյալ ներկայումս քննություն է կատարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել