Մերիի մահվան գործը այդպես էլ անհայտության շղարշով է պատված: Առողջապահության նախարարությունը կարծես չի էլ ցանկանում խոսել այդ դեպքի մասին: Որոշ ժամանակ առաջ ասացին, որ փորձաքննության արդյունքները պատրաստ են ու կրկին լռություն:

Առողջապահության նախարարը իմ կարծիքով պետք է անձամբ վերահսկի ու արագացնի այդ գործի բացահայտման ընթացքը: Հակառակ դեպքում տպավորությունն այնպիսին է,թե նախարարը ինչ-որ մեկին ինչ-որ բանից ցանկանում է փրկել:

Առողջապահության ոլորտում պատասխանատվությունն ամենակարևորն է ու ծանոթ բարեկամով գոնե այդ ոլորտում շարժվել չի կարելի: Սպասում եմ արդար քննության ու արդար որոշման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել