Lragir.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում կայացել են C, E, G խմբերի 9-րդ տուրի խաղերը:

C խմբում Ուկրաինան 2-0 հաղթել է Մակեդոնիային, Իսպանիան՝ 4-0 Լյուքսեմբուրգին, Բելառուսը՝ 1-0 Սլովակիային: Իսպանիան վաստակեց 24 միավոր և ապահովեց տեղը գալիք առաջնությունում: Սլովակիան ու Ուկրաինան 19-ական միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղը:

E խմբում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Անգլիա-Էստոնիա 2-0, Շվեյցարիա-Սան Մարինո 7-0, Սլովենիա-Լիտվա 1-1: Անգլիան ունի 27 միավոր և վաղուց էր ապահովել Եվրո-2016-ի ուղեգիրը: Շվեյցարիան հավաքեց 18 միավոր և գալիք ամռանը նույնպես կխաղա մայրցամաքի առաջնությունում:

G խմբում առաջատարներն արտագնա հաղթանակ են տարել հետնապահների նկատմամբ՝ Մոնտենեգրո-Ավստրիա 2-3, Մոլդովա-Ռուսաստան 1-2, Լիխտենշտեյն-Շվեդիա 0-2: Ավստրիան ունի 25 միավոր, Ռուսաստանը՝ 17, Շվեդիան 15: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել