Վերջին օրերի քաղաքական հիթը ՕԵԿ-ն է, քանի որ քաղաքական դաշտում ՕԵԿ-ը մնում է չկողմնորոշված, այսինքն չգիտի` որ կողմ գնա: Միգուցե ՕԵԿ-ը սպասում է հարմար պահի, որպեսզի զուլալվի քաղաքական իրականությունը և նպաստավոր իրավիճակ ստեղծվի սեփական թուլացած դիրքերն ամրապնդելու համար:
Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ ՕԵԿ-ը նախաձեռնել է նոր հասարակական-քաղաքական միավորում, որի անունն է «Հայկական վերածնունդ»: Սակայն այստեղ զարմանալին այն է, թե ինչու որոշվեց բազմամիլիոն կուսակցությունների և ՀԿ-ների «մատյան գունդը» միանան «Հայկական վերածնունդին», այլ ոչ թե ՕԵԿ-ին: Թերևս պատճառը այն է, որ Արթուր Բաղդասարյանը որոշել է ձերբազատվել և քոզարկել իր վարած ամոթալի քաղաքականության չիր դարձած պտուղներից:

Սակայն, ինչպես սիրում են ճամարտակել Բաղդասարյանի ֆան-ակումբի խոսափողները, նա հանձնվող տեսակը չէ: Արթուրը որոշել է ոչ միայն գունափոխել ՕԵԿ-ն այլ նաև ինքն իր դեմ «պսեվդո» հակաքարոզչություն է իրականացնում: Իրականում Բաղդասարյանի թիմը «լուրջ» PR է իրականացնում ՕԵԿ-ի համար՝ չհասկանալով, որ սեփական ռեյտինգի ցուցանիշի համաձայն, իրենց «Հորինված երկիրն» այլևս տեղ չունի քաղաքականության մեջ և ավելի լավ կանի դառնա շարքային ՀԿ, որը կզբաղվի մանր եղջերավոր կենդանիների բազմացմամբ և այդ դեպքում գոնե մի լավ բան կարելի կլինի նշել ՕԵԿ կոչվող կենդանիների ձվադրմամբ զբաղվող ՀԿ-ի մասին:

Չի բացառվում, որ մի օր էլ Արթուր Բազմազբաղը հանդես գա բոլորիս համար անհամբեր սպասված ֆեյսբուքյան ստատուսով և հայտնի որ «իր դեմ» Թավիստոկի ուղեղային կենտրոնից օգտագործում են սև մոգություն՝ ազդելու ՕԵԿ-ի, ինչպես Մհեր Շահգելդյանն է ասում, ենթագիտակցության և գիտակցության վրա, այլ նաև ՕԵԿ-ի ենթամաշկային սոմատիկ բջիջների վրա: Հնարավոր է նաև Բաղդասարյանի զինակից մանկլավիկները ֆեյսբուքյան կոմենտներով հեղեղեն ֆեյսբուքյան վիրտուալ տարածությունը` բողոքելով թե իրենց դեմ Ցուկենբերգը ֆեյսբուքյան «խաչակրաց» արշավանք է ձեռնարկում: Եթե այս ամենը տեղի ունենա, իրակականությունը հասկանալու համար շատ մտածել պետք չէ, ՕԵԿ-ը այնքան չկա, որ նրա դեմ արշավ սկսվի, քանի որ այն նմանվում է քաղաքական մաշված «տրյապկայի», որին դեն գցելու ժամանակն է:

Ինչպես հասկացաք ՕԵԿ-ն ապրում է իր մայրամուտի օրերը, սակայն իր մտքին դրել է կրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ավելի շուտ Կիմ չեն Ընը կդառնա «Չժոու Հուն Բին» անունով դեմոկրատ ղեկավար և իր հարազատներին սպանելու փոխարեն, կզբաղվի բարեգործությամբ, քան Արթուր Բաղդասարյանը կհաղթի հայոց օրենսդիրում ու կհռչակվի «համայն օրենսդիրաց երեսփոխան»:
Իրականում այլևս ՕԵԿ-ը վերածվել է իսկական զավեշտի և ՕԵԿ-ի հապավումը կարելի է բացել հետևյալ ձևով՝ «Օնկոլոգիական Ենթաստամոքսային Կատակերգություն», իսկ Արթուր Բաղդասարյանին մնում է կռանալ մի մութ անկյունում և լաց լինել թաքուն, կամ մոմ վառել Երուսաղեմի հայկական եկեղեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել