Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիատնիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարումը: Այս մասին տեղեկացնում է BBC-ը:

Քեմերոնի և Մերկելի պայմանավորվածության մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 9-ին Եվրամիությունը մի փոքր մեղմել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ թույլ տալով հրթիռային վառելիքի բաղադրիչների մատակարարումը Ռուսաստան: Խոսքը հիդրազինի մասին է, որն օգտագործվում է տիեզերական ծրագրերի նպատակով օգտագործվող հրթիռների լիցքավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել