Երաժիշտ, երգահան, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Արմեն Գևորգյանը ոստիկանության մասին նոր երգ է ներկայացրել: Երաժշտության հեղինակն ինքն ու կինը՝ Քնարիկ Սասունյանն են, խոսքերը գրել է Քնարիկ Սասունյանը, գործիքավորումն արել է Արեգ Առուստամյանը, միքսը՝ Էդգար Ալեքսանյանը:

BlogNews-ի հետ զրույցում Քնարիկն ասաց, որ այս երգը տարբերվում է իրենց մյուս ստեղծագործություններից: «Այստեղ ամենն ասված է. ոստիկանի պատրաստակամության, հզորության հետ մեկտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կյանքը վտանգում քաղաքացու բարօրության համար»,- նշեց նա՝ հավելելով, որ այս երգը խոսք է ժողովրդին, թե ինչպիսին է այսօրվա ոստիկանը:

«Երբ երգը պատրաստման փուլում էր, հիշում էինք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որոնց մեջ անսահման ուժ կա. «Մեր ձեռքբերումները պետք է հարստացնենք մեր աշխատանքով, մեր խոնարհությամբ, նաև ՝ հավատքով, քանզի հենց հավատքն է շաղախ դառնում հասարակության և ոստիկանության միջև: Ոստիկանությունը, մենք Աստծով ենք շարժվելու և այսպես՝ քրիստոնեաբար ամրացնելու ենք մեր երկիրը, մեր քաղաքացու համար դառնալու ենք պահապան հրեշտակներ»: Այդ խոսքերից ստեղծվեց այս երգը»,- եզրափակեց Քնարիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել