Ընկերներիս մեջ տարբեր` քաղաքական, կրոնական, ազգային, մշակութային պատկանելիություն ունեցող, անգամ ոչմի ասպարեզում դեռևս շատ թե քիչ չկայացած մարդիկ շատ կան, որոնք տարբեր առիթներով կլինի քաղաքական, մշակութային թե տնտեսական իրենց մոտեցումների կամ առաջարկների մասին կիսվում են... Մեծ մասի գրածները հետաքրքրությամբ կարդում եմ... հատկապես են ժամանակ երբ սահմանում վիճակը խառնա լինում, կամ եսինչ բանը թանկացավ, կամ երկրի ներսում քաղաքական ինչոր անհնազանդությունա լինում, կամ հիմիկվա համար ավելի արդիական թեմա է Երևանի օրվա տոնակատարությունները... Բայց կա մի խումբ որոնք վեր են մարդկային ցանկացած տրամաբանությունից, որոնք եթե անգամ Աստված չանի Հայաստանում ասենք օրինակ հացը դառնա 1000 դրամ, կամ տրանսպորտը`500, իրանք մտնելու են ֆեսբուկ ու գրեն. ԷՍՕՐ ԱՖՏՈՅԻՍ ՊԱՇԵՎՆԻԿՆԵՐՆԱ ԹԱՓԵԼ. ՍՏԱՅԱՆՉԻԿԸ ՀԵՏՍ ՄՈԻՆՆԱԹՈՎ ԽՈՍԱՑ. ԲԱՌՍԵԼՈՆԱ ԱՌԱՋ. ՄԻ ՀԱՏ ԿԻՆՈ ԱՍԵՔ ՆԱՅԵՄ... ու նման տափակ երբեմն նպատակ ու իմաստ չունեցող բաներ... ու մեկել տենում ես իրանցից ոչ պակաս կուսակցամոլները սկսում են քոմենթել ու կարեկցել ետ անկապի գրածին... հարցս ուղում եմ դրանց ովքեր ավելի քան վստահ եմ, որ կարդացին. զգացին,որ իրանցա վերաբերվում, բայց իրանց համոզին հակառակն ու անցան... տղեք դուք չեք ամաչում ? Կարելիա արդյոք եդքան անտարբեր լինել? Կարելիա բացի սեփական կաշվից ամեն ինչի վրա եդքան թքած ունենալ? Կարելիա բացի կուսակցական դրոշից ու կուսակցապետերից բացի ուրիշ արժեք չունենալ ? Տղեք դուք գիտեք, որ հայ եք? Դուք գիտեք, որ մեր հայրերը արուն են տվել, որ մենք ապրենք.ոչթե սողանք ու ծախվենք? Տղեք դուք ձեր երեխեքին վաղն ինչ եք ասելու եթե հարցնեն ՊԱՊ ԲԱ ԴՈՒ ԻՆՉ ԷԻՐ ԱՆՈՒՄ ԵՏ ԺԱՄԱՆԱԿ,ԵՐԲ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՈՒՆԸ ԽՄՈՒՄ ԷԻՆ ? Տղեք դուք ձեր կանանց,որ նայում եք (եթե իհարկե իրանք դեռ ձեր պես զոմբի չեն դառել) դուք ձեզ տղամարդ զգում եք ? Տղեք դուք մարդ եք? Չէ ես ձեզ չեմ ջնջելու իմ ընկերներից, որովհետև ձեր գրածները ինձ ավելի ու ավելի են համուզում հավիտյանս ատել ձեզ ու ամեն ինչ անել,որ միշտ մնալ Մարդ, մնալ Հայ ու շենացնել ձեր ավիրած իմ Հայրենիքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել