20151007_083532

Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից, և ինձ համար կարևոր է, որ ավելի ու ավելի շատ դեպքերում սովորող-ուսուցիչները չեն նկատում, թե չնկատելու են տալիս իմ հետախուզական շրջայցները… Մեր հեղինակած միջավայրի հետևողական-շարունակական զարգացման-ամբողջացման առումով կարևոր են հատակի՝ նոր արված ֆաներայով հատվածների ակտիվացման՝ Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի ու իր ընկերների նախագծերը Գեղարվեստում… Մայր դպրոցում էլ կան այդ գրավիչ նկարչությանը հարմար տարածքներ, Քոլեջում էլ, Նոր դպրոցում էլ… Ինչպիսի՞ զարգացում կունենան այս նախագծերը, գուցե հենց Գագիկն ու Կարենն էլ համակարգե՞ն շարժումը… «Դպիր»-ում սիրով կկարդայի կատարված աշխատանքի մասին նրանց մասնագիտական խոհերը… «Դպիրի» խմբագիրն օգտվո՞ւմ է պատվիրատուի իր գործիքներից, ինչպե՞ս…

Վահրամ Թոքմաջյանի՝ բաց-թափանցիկ միջավայրի սկսած ուսումնասիրությունը շարունակություն ունի՞… Սրա մեջ կընդգրկվե՞ն սովորողներ-ուսուցիչներ, իհարկե, նախագծի հեղինակի, հեղինակային իրավունքի հարգման ճանապարհով… Երեկ Գեղարվեստի կրտսերում Արմինե Թոփչյանի, Կարինե Մացակյանի ու դաստիարակների հետ՝ վարպետ Մանուկի անմիջական անհապաղ համագործակցությամբ ցույց տվեցինք միջավայրի շարունակական ներուժը… Ինչքա՜ն բան կարելի է փոխել մեր աշխարհում, եթե կաբինետ-արհեստանոց-արվեստանոցի ղեկավարը գործուն վիճակում լինի, ակտիվ…

Կներեք, հարգելի ընթերցող, բայց ես պարբերաբար անդրադառնալու եմ Սիրիայի պատերազմին. իմ օրվա, իմ մտածումների մեջ այն կա այնպես ու այն չափով, որ ազդում է իմ տրամադրության, ինքնազգացողության վրա…Ամերիկայի Միացյալ Նահանգները, Պենտագոնի ղեկավարի հայտարարությամբ, չի համագործակցի Ռուսաստանի հետ… Սիրիայում։ Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է հնարավոր «համընդհանուր պատերազմի» մասին՝ Մերձավոր Արևելքում սիրիական հակամարտության պատճառով, իսկ ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ է որդիներին ուղարկելու Սիրիա՝ պատերազմելու… «Умом Россию не понять»… Ֆյոդոր Տյուտչևի հեղինակած քառյակի այս տողը մտքիս եկավ նորից: Այնքա՜ն կուզեի լուրջ ուսումնասիրության արդյունքների ծանոթանալ՝ ինչպես են ապրում, ներառվել Սիրիայի մեր հայրենակիցները Հայաստանում… Սկսենք մեր կրթահամալիրից. ինչպե՞ս են զգում-ապրում կրթահամալիրի դպրոցների՝ Սիրիայից տեղափոխված տարատարիք սովորողները կրթահամալիրում, Երևանում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել