Բաղադրիչներ
- դեղձ - 4 հատ
- գինի սպիտակ - 1 բաժակ
- շաքարավազ - 2թ/գդ
- կիտրոն - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Լվանում և կտրատում ենք դեղձը:
- Դասավորում ենք բաժակի մեջ, վրան լցնում գինին և տեղափոխում սառնարան 2 ժամով:
- Քամում ենք կիտրոնի հյութը և խառնում շաքարավազի հետ:
Ապա հանում ենք սառնարանից բաժակով դեղձը և վրան ավելացնում կիտրոնի հյութով և շաքարավազով պատրաստված սիրոպը: Եվ մեր դեսերտը պատրաստ է: - Մատուցելիս բաժակի վրա դնում ենք մեկ շերտ կիտրոն:
Ավելի արտահայտված համ ստանալու համար նախապես թրջում ենք դեղձի կտորները կիտրոնի հյութով և շաքարավազով պատրաստված սիրոպի մեջ, ապա վրան լցնում գինին :)
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B1%D5%B8%D5%BE-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել