Հարգելիներս, էս ո՞ւմ մասին եք խոսում։ Ո՞վ է Էլինար Վարդանյանը։ Առաջին անգամ եմ լսում, որ մեր խորհրդարանում նման պատգամավոր կա։ Կարողա՞ էն «Մասիս Տոբակոյի» տերն ա։ Ո՞վ է, որ մինչեւ հիմա ոչ անունն ենք լսել, ոչ էլ որեւէ մի անգամ խոսելուց ենք տեսել։ Մենակ իմացանաք, որ չի եկել սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը ու հիմա ինչ-որ մարդիկ փորձում են այս տիկնոջը հերոսացնել։ Եթե նիստից ծլկելը եւ սեփական դիրքորոշումը չարտահայտելը հերոսություն եք համարում այ հարգելիներս, ուրեմն ձեզ լրիվ տարել ա։ Ո՞վ ասաց, որ չգալը ու չքվեարկելը նշանակում է սահմանադրական նախագծին «ոչ» ասել։ Կարամ ապացուցեմ, որ բոլոր նրանք, ովքեր այդ նիստին չեն եկել, նրանք հաստատ «այո» ասողներն են եղել։ Որովհետեւ «ոչ» ասողը գալիս ու քվեարկում ա։ Շատ զվարճալի է, որ հորինված ինչ-որ մարդկանց անուններով դիֆերամբներ են ձոնում մինչ օրս մեզ անհայտ այդ կնոջը։ Ամոթ է, մի արեք ըտենց ծիծաղելի բաներ։ PR-ն էլ պիտի ինչ-որ, գոնե տարրական լոգիկա ունեն։ Սենց բաներ գրելով՝ ավելի եք փչացնում այս տիկնոջը։ Իրա համար կին էր, որին ոչ ոք չէր ճանաչում, հիմա դրել խայտառակ եք անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել