Կներեք, բայց մեր երկրում անձի սիրված կամ հարգված լինելու շնորհիվ ու հույսով կուսակցություն բացել ու փորձել էտ կուսակցությունով ինչ որ հաջողությունների հասնել անիմաստա։
Անիմաստա արդեն, որ էտ կուսակցության երիտասարդները իրանց կուսակցության գաղափարախոսությունները տարածում են ֆբ-ով։
Անիմաստա կուսակցության ՖԲ էջեր ու խմբեր բացել։
Անիմաստա կուսակցությունը բացելուց հետո 7 հարկանի խոստումներ տալը։
Անիմաստա նույնիսկ կուսակցություն բացելուց անմիջապես հետո հակաիշխանական ու ընդդեմ իշխանական խոսքերով ելույթ ունենալ։
Անիմաստա ասել, որ եկել ես փոխելու ամեն ինչ։
Անիմաստա...ու գիտեք ինչ՞
էտ սաղ փորձվածա ու դա փորձվածա շատ ավելի շատ հայտնի շատ ու շատ հարգված ու շատ ու շատ մեծ փորձով անհատների կողմից... ինչ անում եք՝ արվածա, ինչ խոսում եք՝ խոսացվածա, ինչ խոստանում եք՝ խոստացվածա, ինչ փիառ քայլեր անում եք՝ արվածա ու ամենավատը էնա, որ ժողովուրդը տեսելա, որ դրանից հետո ամեն ինչ պարզ փուչ խոսքեր, քայլեր, կոչեր էին...
Իհարկե, ժողովրդի ստվար զանգված էլի կփորձի վստահել, բայց գլոբալ նրա համար ինչ պայքարում եք անիմաստա. սաղ քաղաքական պարերը պարածա, երգերն՝ երգած....կարում եք թարմություն մտցրեք ու ստանդարտից դուրս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել