3-ամյա Օլիվիա Սվեդբերգն ամեն չորեքշաբաթի մարմնամարզության դասընթացների էր գնում, անգիր գիտեր «Սառը սիրտ» մուլտֆիլմը և գերադասում էր տաբատների փոխարեն արքայադստրերի շորեր հագնել։ Այս փոքրիկ շիկահեր հրեշտակն իր ծնողների՝ Լաուրեսսայի ու Բրոկի երջանկությունն ու հպարտությունն էր։

Երբ Օլիվիան ծնվեց, թվում էր թե նա աշխարհի ամենաառողջ մանկիկն է ու մոր երջանկությունը սահմաններ չուներ։ Սակայն շուտով բժիշկներն աղջնակի գլխում ագրեսիվ քաղցկեղային գոյացություններ հայտնաբերեցին։ Ուռուցքը ենթակա չէր վիրահատական ճանապարհով հեռացման ու նրան չէր օգնի անգամ քիմիոթերապիան։

Ծնողները հրաժարվեցին դիմել բժշկական որևէ միջամտության ու որոշեցին իրենց աղջնակի կյանքի վերջին ամիսները իսկական հեքիաթի վերածել և ոչ մի հաբեր չխետք է մռայլեին դա։

Օլիվիան իր կյանքի վերջին շաբաթներին անդադար պարահանդեսների ու արքայադստրերի խնջույքների էր մասնակցում, իսկ ծովում անցկացված ընտանեկան հանգստրի ժամանակ, նա անգամ լողաց դելֆինների գետ։ Դա դարձավ նրա կյանքի ամենավառ ու ամենվերջին հիշողությունը։ Դրանից 10 օր անց, աղջիկը պարտվեց կյանքի համար մղած իր պայքարում, բայց նույնիսկ մահանալուց հետո, նա այս աշխարհն ավելի գեղեցիկ դարձրեց ու կյանքեր փրկեց։

Օլիվիայի ծնողները որոշեցին, որ իրենց աղջկա օրգանները պետք է ծառայեն այլ հիվանդների։

Երբ Լաուրեսսան իր մահացող դստերը գրկած նստած էր մի օր, նա ֆեյսբուքյան մի գրառում տեսավ, որտեղ անծանոթ մի կին խնդրում էր փրկել իր որդուն՝ Լուկաս Գելլերին, ով կմահանար, եթե դոնորի լյարդ չգտնվեր նրա համար։

Խեղճ տղայի տանջանքները տեսնելով, Օլիվիայի ծնողները որոշեցին, որ իրենց դստրիկի լյարդը կարող է նոր կյանք պարգևել։ Լաուրեսսան ցանկանում էր, որպեսզի իրենց մահացած երեխայի լյարդը հենց Լուկասին տրվեր։ Աղջկա մահվան հաջորդ օրը ողբակորույս մայրը հաղորդագրություն ստացավ, որում ասվում էր, որ Օլիվիայի լյարդը հաջողությամբ փոխպատվաստվել է։ Պարզ չէր, թե արդյո՞ք հենց Լուկասի մասին է խոսքը, բայց երբ նա բացեց իր ֆեյսբուքը՝ ամեն ինչ հասկացավ։

«Արթնանալով, ես գիտակցեցի, որ իմ աղջիկն այլևս ողջ չէ, սակայն տեսնելով, որ Լուկասը ստացել է լյարդը, ես այնպիսի ներքին հանգստություն ու մխիթարանք ստացա, որ նկարագրելի չէ։ Ես հասկացա, որ այս տղան ապրելու է։ Ինձ համար շատ ծանր է հիմա, ես անընդհատ լալիս եմ, բայց հասկանալով, որ իմ փոքրիկը փրկել է ուրիշ բալիկի կյանք, ես ինձ ավելի լավ եմ զգում», – արտասվելով կիսվել է Լաուրեսսան։

2-ամյա Լուկասի մայրը՝ Ջեսսիկա Գելլերը այնքան էր լցված էմոցիաներով՝ իր որդյակի անսպասելի ապաքինումից, որ իմանալով, որ Լաուրեսսան Օլիվիայի մեկ այլ օրգան նվիրել է մեկ ուրիշ երեխայի՝ Անջելո Ջորնոյին, որոշեց անպայմանորեն կամակերպել ծնողական հանդիպում, որպեսզի ապաքինված երեխաների ծնողներն իմանան այն փոքրիկ աղջկա պատմությունը, ով մահանալուց հետո փրկեց իրենց երեխաներին։

Անջելոյի համար Օլիվիաայի օգնությունը չափազանց ուշ եկավ։ Փոքրիկը ծնվել էր ժամկետից վաղ ու նրա օրգանները չկարողացան դիմանալ փոխպատվաստմանը և ոչինչ չէր կարող օգնել նրան։

Ի վերջո, Օլիվիայի հինգ օրգաններ՝ սիրտը, լյարդը, երիկամները, աղիները ու ենթաստամոքսային գեղձը նվիրվեցին դրանց կարիքն ունեցող հիվանդների։ Նույնիսկ փոքրիկի մեկ աչքը փոխպատվաստվեց։

Օլիվիայի երիկամնեը փրկեցին 22-ամյա մի պատանու կյանք, նրա ենթաստամոքսային գեղձն ու աղիները երկարացրեցին փոքրիկ Անջելոյի կյանքը մի քանի շաբաթով, սիրտը փրկեց 1 տարեկան մի փոքրիկի, լյարդը փրկեց Լուկասին, իսկ աչքը թույլ տվեց, որպեսզի կուրացած մի մարդ կրկին տեսնի այս աշխարհը։

Գրեթե երկու տարի Լուկասն անցկացրեց հիվանդանոցում։ Նա չէր կարողանում վազել ու նստել, ինչպես այլ երեխաները, նա չէր կարողանում խաղալ ու աստիճանաբար մարում էր։ Սակայն փոքրիկ Օլիվիան նույնիսկ իր մահանալուց հետո արեց անհավանականը։ Լուկասն արդեն տանն է ու շատ ակտիվ և կենսուրախ երեխա է, ով անդադար վավզում է տնով մեկ։

Լաուրեսսան ու Բրոկը ոչ մի վայրկյան չեն ափսոսացել իրենց որոշման համար։ Իրենց ցավը դեռ չհաղթահարած ծնողներն օր օրի համոզվում են նրանում, որ ճիշտ են վարվել։ Հիվանդությունից ապաքինված մարդկանց առողջացումը, ժպիտներն ու երջանիկ աչքերն օգնում են նրանց դիմանալ իրենց կորստի անսահման ցավին։

Մնում է միայն մաղթել ծնողներին անսահման ուժ, որպեսզի նրանք հաղթահարեն այս ողբերգությունը ու թող հույսը մշտապես լուսավորի նրանց կյանքի ուղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել