Ներկայումս գոյություն ունեն տարբեր տեսակի, համ ու հոտի ընդդիմադիր խաղացողներ՝ նրանցից մեկը ռադիկալ խաղացող է, մյուսը՝ չափավոր, մեկ այլ ուժ էլ դեռևս սպասողական իրադրության մեջ է: Սակայն այս ուժերի մեջ կա մի ունիկալ և էնդեմիկ կուսակցություն, որ կարելի է գրանցել Կարմիր գրքում: 
Երևի թե երկար մտածել պետք չէ հասկանալու համար, որ խոսքը ՕԵԿ-ի մասին է: Վերջինս ՀՀ քաղաքական երկնակամարում ունի իր ուրույն «ձիու» դիրքը:

Ցավալին այն է, որ ՕԵԿ-ի նման էնդեմիկ քաղաքական տեսակն, իր Արթուր Բաղդասարյան բացառիկ հոգեմետ նշանակություն ունեցող կատալիզատորով, այսօր վտանգի տակ է և վախ կա, որ առաջիկայում այն կարող է կոռոզիայի ենթարկվել՝ վերածվելով «Հայկական վերածնունդ» գերժամանակակից տեսակի: Եթե այսպես շարունակվի ապա շուտով ՕԵԿ-ը՝ հայ քաղաքական մտքի զարգացման ծաղիկը կդառնա բրածո տեսակ և կդրվի «Արթուր Բաղդասարարյանի անվան» քաղաքական անտիկ իրերի պահպանման թանգարանում:

Բացի այդ, ներկայումս ՕԵԿ-ը, ինչպես Մհեր Շահգելդյանն է լրատվամիջոցներից մեկին ասել, լինելով «140 կուսակցությունների» կոնգլոմերատ լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ խորհրդարանում պատկառելի տեղ զբաղեցնելու համար: Երևում է, որ ՕԵԿ-ի ներկայացուցիչները տառապում են դաունի համախտանիշով, կամ էլ բառի բուն իմաստով «դաուն» են, քանի որ ինչքան էլ «էշը հեռու լինի տուռնիկից», գիտի որ Հայաստանում 140 կուսակցություն չկա: Ավելի շուտ ՕԵԿ-ը Բաղդասարյանի գլխավորությամբ հաղթանակ կտանի Տոգոյի Զարգացած հասարակության Ազգային ճակատի ընտրությոններում, քան հաջորդ ԱԺ-ում լուրջ տեղ կունենա:
ՕԵԿ-ը ներկայումս սողում է քաղաքականության մեջ, այլ ոչ թե լողում, սակայն իր առջև միայն պայծառ ապագան է տեսնում դեռ այնքան ժամանակ, քանի օդը հերիքում է, բայց շուտով օդը կվերջանա և ՕԵԿ-ից միայն մամուռը կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել