Այս տղամարդը 25 տարի շարունակ աշխատում էր Բրիստոլի կենդանաբանական այգու ավտոկայանատեղիում, որտեղ 150 տեղ կար՝ սովորական մեքենաների համար և 8՝ ավտոբուսների։ Տղամարդը 25 տարի շարունակ ամեն օր 40-ական սենթ էր գանձում սովորական մեքենաներից և 7 դոլար՝ ավտոբուսներից։ Կենդանաբանական այգին գոհ էր, վարորդները գոհ էին, քաղաքի իշխանությունները գոհ էին։ Սակայն պարզվեց, որ 25 տարի շարունակ իրականացվել է դարի խարդախությունը։

Դա պարզվեց, երբ 25 տարի աշխատելուց հետո առաջին անգամ տղամարդը դուրս չեկավ աշխատանքի՝ առանց ինչ որ մեկին զգուշացնելու։ Այդ ժամանակ կենդանաբանական այգու տնօրենը կապնվեց քաղաքային իշխանությունների հետ՝ խդրելով, որպեսզի տեր կանգնեն իրենց կայանատեղիին ու փոխարինող ուղարկեն՝ բացակայող աշխատակցի փոխարեն։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ էր տնօրենի զարմանքը, երբ քաղաքային իշխանությունները նրա հարցադրումը լսելով՝ զարմացած հայտնեցին, որ այդ ողջ ընթացքում ավտոկայանատեղին եղել է Կենդանաբանական այգու ենթակայության տակ։

Տնօրենը քիչ էր մնում կաթված ստանար, որովհետև այդ ողջ ընթացքում, Կենդանաբանական այգու ադմինիստրացիան էլ վստահ էր եղել, որ կայանատեղին գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո ու դա նրանց աշխատակիցն է․․․

Իսկ այդ ընթացքում, ինչ որ մի տրոպիկական կղզու ձյունաճերմակ ավազին պառկած արդեն տարեց մարդը հաշվում էր, թե որքան գումար կարողացավ վաստակել բոլորի քթի տակ՝ 25 տարի շարունակ 560 դոլար միջին օրեկան եկամուտ ունենալով ավտոկայանատեղիի շահագործումից։ Նա միլիոնատեր էր, դոլարային միլիոնատեր՝ 7 միլիոն դոլարանոց բանկային հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել