Hraparak.am-ը գրում է

Մեր տեղեկություններով 2 օր առաջ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում բացի ներքաղաքական հարցերից քննարկվել է նաեւ մեր անվտանգությանը վերաբերող մի կարեւոր հարց՝ կապված թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանը խախտելու դեպքի հետ։ Սակայն այս թեմայի շուրջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո կայացած բրիֆինգում լրագրողներին ոչինչ չի ասել։ Մեր աղբյուրը վկայում է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ սահմանախախտման հետ կապված ՀՀ քաղավիացիայի վարչության ձեռնարկած քայլերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել