Բոլորին ծանոթ է «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը: Հնարավոր է` այն ավելի խոր իմաստ ունի, քան մենք կարծում ենք, հայտնում է mirfactov.com-ը:

Խոսենք 10 մթերքների մասին, որոնք տեսքով հիշեցնում են մեր օրգանիզմի այն մասերը, որոնց համար դրանք առանձնապես օգտակար են.

Գազար - աչքեր
Գազարը կիսեք մեջտեղից և կտեսնեք, որքան է այս բանջարեղենն աչք հիշեցնում: Գազարը շատ վիտամիններ և հակաօքսիդանտեր է պարունակում, որոնք նվազեցնում են ծեր ժամանակ տեսողությունը կորցնելու վտանգը:

Ընկույզ - ուղեղ
Ընկույզն իր խորդուբորդություններով աներևակայելիորեն նման է ուղեղին: Եվ զարմանալի չէ, որ ընկույզը համարվում է «սնունդ մոխրագույն զանգվածի համար». այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3, կիսահագեցած ճարպային թթուներ, որոնք պահպանում են ուղեղի նորմալ գործունեությունը:

Նեխուր – ոսկորներ
Նեխուրի երկար, բարակ պոչերը ոսկորներն են հիշեցնում և շատ օգտակար են դրանց համար: Նեխուրը սիլիցիումի աղբյուր է:

Ավոկադո - արգանդ
Ավոկադոն տեսքով նման է արգանդի և շատ օգտակար է վերարտադրողական առողջության պահպանման համար: Այն շատ ֆոլիային թթու է պարունակում:

Կակղամորթեր - տղամարդու վահանագեղձ
Հետազոտությունները ցույց են տվել, որ կակղամորթերն իսապես շատ օգտակար են տղամարդու առողջության համար: Դրանք ֆոլիային թթու և ցինկ են պարունակում, որոնք կարող են զգալիորեն բարելավել սերմնահեղուկի որակը:

Թուրինջ - կուրծք
Նմանությունն ակնհայտ է: Թուրինջում պարունակվում են այսպես կոչված` «լիմոնոիդներ», որոնք խոչընդոտում են կրծքում քաղցկեղային բջիջների առաջացմանը:

Լոլիկ - սիրտ
Արյան նմանվող կարմիր գինին հարուստ է հակաօքսիդանտներով: Ըմպելով մի քիչ կարմիր գինի` դուք կխուսափեք խոլեստերինից, որը կարող է սրտային հիվանդությունների պատճառ դառնալ:

Իմբիր - ստամոքս
Իմբիրը ստամոքսի է նման և, ինչպես հայտնի է, օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ:

Նյութի աղբյուրը` http://www.1in.am/arm/more_entertainment_138247.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել