Գնդապետ Ամիրխանյանի պես սպաները եթե մեր սպայական կորպուսի մեծամասնություն կազմեն, մենք Բաքու էլ չէ՝ Պեկին ու Լիսաբոն կհասնենք։ Ասենք էս մարդն իր կեցվածքով, իր նիստուկացով ու խարիզմայով մարմնավորում ա էն ամենը, ինչ պետք ա լինի հայ սպան ու կոտրում ա բոլոր էն բացասական կարծրատիիպերը, որոնք պահպանվել են դեռ 90-ականների ու 2000-ականների սկզբի բանակից։

Անչափ կարևոր գործոն ա, որ զինվորը, էն էլ ժամկետային զինվորը, սիրի ու միևնույն ժամանակ անսահման հարգի ու վստահի իր հրամանատարին։ Մարտական պայմաններում սպա-զինվոր առանցքով փոխգործակցությունը առանցքային նշանակություն է ստանում, որովհետև հենց էդ կապի արդյունավետությունից է կախված, թե տվյալ ստորաբաժանումն իրենից ինչ է ներկայացնում․ զինված մարդկանց թույլ կազմակերպված խո՞ւմբ, թե՞ լիարժեք մարտական միավոր։

Ասեմ ավելին, սենտիմենտները եթե մի կողմ դնենք, ապա անհնար է գերագնահատել լավ ու բանիմաց սպայի արժեքը՝ մարտի ժամանակ էլ, խաղաղ ժամանակ էլ, որովհետև եթե մեկ զինվորի գործողություններից կախված է առաջին հերթին հենց այդ զինվորի կյանքը, ապա հրամանատարի գործողություններից է կախված լինում ամբողջ ստորաբաժանման ճակատագիրը։ Դրա համար էլ զինվորական երդումով անգամ ամրագրված է, որ հարկ եղած դեպքում, զինվորը պարտավոր է նույնիսկ իր կյանքը վտանգել՝ հրամանատրին փրկելու համար։

Ինչևէ, վերադառնանք Ամիրխանյանին։ ՊԲ այն զորամասը, որի հրամանատարն ինքն է ամենախնդրահարույցներից էր սրանից դեռ 10 տարի առաջ, երբ ես էի ծառայում ու մի երկու անգամ այնտեղի զինվորներին առնչվելով մոտս տպավորություն էր, ասես ես Բոստոնի չաստում եմ ծառայում, իսկ իրանք Մոզամբիկի հյուսիսային ճակատում, անգամ մի տեսակ վայրիցած ասես լինեին։ Իսկ հիմա նայեք ու տեսեք, թե ինչ են անում տղերքը ու ինչ հսկայական դեր ունի զորամասի հրամանատարը՝ մի ամբողջ հսկայական միավորման նոր դեմք ու նոր բարոյահոգեբանական մթնոլորտ ձեռք բերելու գործում։

Ու հա, չմոռանամ շեշտել, որ Ամիրխանյանի պես սպաները ևս մեկ ապացույց են նրա, որ ֆիդայականությունը քարե դար է, իսկ հրամանատար-սպան պարտադիր պետք է ունենա ռազմական կրթություն։ Ռազմական ակադեմիաները նույնքան կարևոր են սպայի հոգեկաերտվածքի համար, որքան նրա անձնային որակները ու ով-ինչ ուզում է ասել՝ պրոֆեսիոնալ զինվորականը միշտ ավելի արդյունավետ ու նախապատվելի է, քան դաշտային խարիզմատկները՝ չհաշված եզակի բացառությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել