Մեզ՝ Հայաստանին, հարկավոր է թուլացած ,մասնատված ու խնդիրների մեջ թաղված Թուրքիա: Սակայն դրան մենք պետք է ևս մեր նպաստը բերենք, չպետք է ձեռքներս ծալած նստենք: Յուրաքանչյուր Հայ դրսում, թե ներսում պետք է իր պարտքը համարի Թուրքիայի դիրքերը թուլացնող գործողություններ կատարելը: Ես ,որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ, այլևս հույս չեմ դնում ՀՀ ԱԳ-ի և ՀՀ Սփյուռքի նախարարությունների վրա: Այս երկու կառույցները ավելի շատ խանգարում են Հային, քան օգնում: Դրա վառ ապացույցն է այսօրվա Թուրքիայում կատարվող իրադարձություններից այդ նախարարություններից անտեղյակ լինելը կամ իրենց այդպես ցույց տալը: Ողջ աշխարհը սևեռվել է Թուրքիայի -Սիրիա-Ռուսաստան արդեն նաև Իրան խնդրի վրա, բայց մենք քաշվել ենք մի անկյուն ու կլորացրած աչքերով հետևում դեպքերի զարգացմանը: Այն ինչ այս օրերին ,պետք Հայաստանը հանդես գար հայտարարություններով, փաստերով, որ Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները իրականացվում են Հայաստանի պատմական հողերի վրա, որ այլոք են կռիվ անում մեր հողերի համար... Սա ի՞նչ է, մեր համապատասխան պաշտոնյաների անճարակութու՞ն, գիտելիքի բացակայութու՞ն թե դավաճանական լռություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել