Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է բռնցքամարտի աշխարհի 18-րդ առաջնությունն, որին մասնակցող 74երկրի 243 ուժեղագույն բռնցքամարտիկներ 10 օրվա ընթացքում անցկացվելիք 238 մենամարտերի օգությամբ կորոշեն 10քաշային կարգերի մրցանակակիրներին, ինչպես նաև կխաղարկեն 23 օլիմպիական ուղեգիր:
Դոհայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են ՝ Կորյուն Սողոմոնյանը(52կգ), 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն(56կգ) ու Հովհաննես Բաչկովը(64կգ; Ինչպես արդեն հայտնել ենք նրանցից երկուսը ՝արդեն երկու հաղթանակ տարած Բաչկովն ու առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարած Սողոմոնյանը շարունակում են պայքարը ստուգատեսի մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար, իսկ Ավագյանը 1/16-րդփուլում զիջեց մրցակցին ՝ Բելառուսի պատվիրակ Դմիտրի Ասանովին և դուրս մնաց հետգա մրցպայքարից: 
Հավելենք, որ Հայաստանի բռնցքամարտիկները Քաթարի մայրաքաղաք են մեկնել հոկտեմբերի 2-ին մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիարկությունը ղեկավարն է բռմցքամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Արդեն հայտնեկ ենք նաև, ,ր օլիմպիական ուղեգրերի և աշխարհի առաջնության մեդալների համար պայքարողներ թվում կան նաև երկու սփյուռքահայ բռնցքամարտիկներ ՝ 60կգ քաշային կարգում Վրաստանի պատվիրակ Օթար Երանոսյանը ,և 91կգ-ում ելույթ ունեցող Ուկրաինան ներկայացնող Գևորգ Մանուկյանը: Հավելենք ,որ 60կգ –ում խաղարկվում է օլիմպիական՝ 3 ,իսկ 91կգ-ում միայն մեկ ուղեգիր:
Ցավոք, նախօրեին Երանոսյանը 1/6-րդ փուլի մենամարտում հավասար ու համառ պայքարում զիջեց ուկրաինացի Թիմուր Բիլյակին և դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Իսկ ահա Մանուկյանն, ով այս տարի Բաքվում կայացած Եվրոպայի մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոնն է ու Ուկրաինայի ազգային ընտրանու առաջատարը , գերազանց մեկնարկ ունեցավ:Վիճակահանության արդյունքներով պայքարը միանգամից 1/8-րդ փուլից սկսած Գևորգը երեկ երեկոյան մրցահերթում բոլոր 3 ռաուանդներում էլ իր կամքը թելադրելով մրցակցին ՝ Լեհաստանի ներկայիս լավագույն բռնցքամարտիկ՝ Իգոր Յակուբովսկուն և համոզիչ առավելութամբ՝3:0 (30:27,30:27,30:27) հաշվով հաղթանակ տոնեց ու մտավ քառորդ եզրափակիչ: Ընդ որում մենամարտի ընթացքում ուկրաինահայ բռնցքամարտիկն իր հզոր գրոհների ու հուժկու հարվածների շնորհիվ երկու անգամ լեհ բռնցքամարտիկին նոկդաունի ենթարկեց: Իր հաջորդ ՝ քառորդ եզրափակչի հանդիպումը Մանուկյանը անցկացնելու է վաղը՝ հոկտեմեբրի 10-ին, և կիսաեզրափակչի ուղեգիրն է վիճարկելու ղազախստանցի Վասիլի Լեվիտի հետ մենամարտում:
Իսկ մինչ այդ այսօր՝ հոկտեմբերի 9-ին երեկոյան մրցահերթում Քաթարի ժամանակով ժամը 19-ին Դոհայում իր երկրորդ մենամարտը կանցկացնի պատանիների աշխարհի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:Նա քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի ալժիրցի Մոհամեդ Ֆլիսի հետ: Հավելենք, որ այս քաշային կարգի 24 մասնակիցները խաղարկում են օլիմպիական 2 ուղեգիր:
Պատրսատեց՝ Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել