Hraparak.am-ը գրում է.

«Ես հարցազրույց չեմ տալիս, միայն մի բան կասեմ, սա պատահականություն էր, տղայիս դեպքի հետ որևէ կապ չունի»,-- Hraparak.am--ի հետ զրույցում ասաց Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը։

Այնուհետև, արցունքները խեղդելուվ, տիկինը շարունակեց. «Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ»,- ասաց տիկին Ջուլիետան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրն է՝ Ջուլիետա Վիրաբյանը: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տիկին Ջուլիետան չցանկացավ վթարի մանրամասների մասին խոսել. «Հիմա ինձ լավ չեմ զգում, խնդրում եմ, վթարի մասին հետո»։ Հիվանդասենյակից դուրս կանգնած էին նաև Ջուլիետայի բարեկամները։

Նրանցից մեկը մեզ հետ զրույցւոմ ևս ասաց, որ վրաերթը պատահականություն է ու որևէ կապ չունի Վահան Մարտիրոսյանի քայլի հետ։  «Վրաերթ է, ուղղակի պատահականություն էր, ամեն ինչ լավ է, բոլոր ծախսերը հոգում են, որևէ բանի կարիք չկա»,- ասաց բարեկամուհիներից մեկը։ Տիկնոջ խոսքով տիկին Ջուլիետան այն օրից, ինչ որդին այդ քայլին է դիմել ուշքի չի կարողանում գալ, հիմա էլ այս դեպքը։

«Մենք ընտանիքի բոլոր անդամներով ամաչում ենք, որ Վահանը մեր ազգից է ու ընդհանրապես նրա հետ կապ ունենք։ Ախր նրան հայրենասեր էինք մեծացրել, կարգին դպրոցում էր սովորում, թե ինչու նման քայլի դիմեց, անհասկանալի է»,- ասաց տիկին Լուսինեն։ Մենք զրուցեցինք նաև Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրիկի՝ տիկին Անահիտի հետ. «Ճիշտն ասած վրաերթի մասին ձեզանից եմ իմանում, թող լավ լինի, մենք միմյանց հետ թշնամիններ չենք, ուղղակի որևէ կապ չունենք։ Այժմ ինձ միայն իմ աղջկա ու թոռան կյանքն է հետաքրքրում նրանցից որևէ տեղեկություն չունենք»: Նշենք, որ 2015թ. սեպտեմբերին գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ փախել է Ադրբեջան, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։ Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել