feral-children-wild-animals-photos-fullerton-batten-10

Լուսանկարը՝  Julia Fullerton-Batten-ի, ով  լուսանկարն արել է ստորև ներկայացվող իրական պատմությունից ոգեշնչված

Օքսանա Օլեքսանդրիվնա Մալայան ծնվել է 1983թ․ի նոյեմբերի 4-ին Ուկրաինայի Նովա Բլագովիշչենկա գյուղում։ Օքսանային հայտնաբերեցին 1991թ․ին շան բնում շների հետ ապրելիս։ Նա 8 տարեկան էր և շների հետ էր ապրում արդեն 6 տարի։
Նրա ծնողները հարբեցող էին, և մի գիշեր երեխային դրսում էին թողել։ Ջերմություն փնտրելով  2-ամյա երեխան սողոսկել էր շան բունը և փաթաթվել փողոցային շներին։ Թերևս սա էր, որ փրկել էր նրա կյանքը։ Երբ նրան գտան նա ավելի շատ իրեն շան նման էր պահում, քան մարդու երեխայի։ Նա վազում էր բոլոր չորս վերջույթների վրա, լեզուն հանած հևում, ցույց տալիս ատամներն ու հաչում։ Մարդկանց հետ շփման բացակայության պատճառով նա միայն երոկու բառ էր կարողանում արտասանել. «այո» և «ոչ»։ Ինտենսիվ թերապիան օգնեց Օքսանային շփման հիմնական հմտություններ ու խոսել սովորել, սակայն միայն 5 տարեկանի մակարդակի։ Այժմ արդեն 30-ամյա Օքսանան ապրում է Օդեսայի կլինիկայում ու իր խնամակալների վերահսկողության ներքո աշխատում հիվանդանոցի կենդանիների ֆերմայում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել