Pastinfo.am-ը գրում է.

Երեկ Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված 27-ամյա մոր և 3-ամյա որդու վիճակը գնահատվում է բավարարին մոտ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ Աշոտ Սարգսյանից:

Բժշկի տեղեկացմամբ,  մայրը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ որդին՝ այսօր:

Վրաերթի հետևանքով կինը ստացել է աջ կողմի նստոսկրի  կոտրվածք, իսկ որդին՝ բազկի կոտրվածք: Երեխայի բազուկը գտնվում է գիպսային անշարժացման մեջ: Եթե անհրաժեշտություն լինի, ապա նա կվիրահատվի:

Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է Արարատի մարզի  35-ամյա բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել