Ավելորդ է նշել պատմամշակութային օբյեկտների պահպանության կարևորության մասին: Գյումրիում կրթական և մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Շչորսի փողոցի թիվ 1 հասցեում հուշարձան շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:

Վերը նշված հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում:

Բացի դրանից, հիմնադրամի պարտավորությունների մեջ է մտնում շենքի ամրացման աշխատանքների նախագիծը, որը պետք է համաձայնեցվի մշակույթի նախարարության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել