Գաղտնիք չէ, որ սահմանագոտում վերջին շրջանում թշնամու ակտիվացման հետևանքով զգալի վնասներ են կրել մի շարք բնակիչներ:

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քան 66 մլն դրամ:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:

Հարկ է նշել նաև, որ կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել