Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի կառուցման աշխատանքները դադարեցվել են: 
Որոշ շրջանակներում ՀԱՊԿ ակադեմիան կապվում էր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անվան հետ: Ասում էին՝ Բաղդասարյանն ու նրա շրջապատը կառույցի հետ մեջ հույսեր էին կապում: Հիմա նրանցից ոմանք ափսոսանք են հայտնում, թե Բաղդասարյանը մեծ ջանքեր էր ներդրել, որպեսզի ծրագիրն իրականացվեր Հայաստանում: 
ՕԵԿ-ականների շրջանում տարբեր սցենարներ էին պտտվում Արթուր Բաղդասարյանի պայծառ ապագայի շուրջ: Ակադեմիան, մի տեսակ, հաջողության գրավական պիտի դառնար Արթուր Բաղդասարյանի համար, օգներ վերածնվել, ինչին նա համբերատար սպասում էր: Ըստ լուրերի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր դառնալու երազանքով Արթուր Բաղդասարյանը թողեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բաղդասարյանը, կարծես, սցենար էր գրել ու ինքն իրեն ընտրել էր որպես գլխավոր դերակատար, հաշվի չառնելով, սակայն, որ իրենից առանձնապես շատ բան կախված չէ: Իհարկե, ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրել է Արթուր Բաղդասարյանը, բայց առանձին հարցազրույցներում նշվել է, որ ակադեմիայի կառուցման համար ընտրվել է Հայաստանը, քանի որ ակտիվ դերակատարություն է ունեցել կառույցի ձևավորման ու գործունեության ծավալման հարցում:

Այնպես որ, համարել, որ ՀԱՊԿ ակադեմիայի՝ Հայաստանում հիմնումը միայն Արթուր Բաղդասարյանից է կախված և պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ մարդիկ նրան տեսնում են բարձր պաշտոնի, այնքան էլ իրատեսական չէ: 
ՀԳ. Հարցականի տակ է ոչ միայն Արթուր Բաղդասարյանի ապագան, այլ նաև Աճառյանի դպրոցի հարցը, որը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր ՀԱՊԿ ակադեմիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել