ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նիստրը, որտեղ արդեն երկրորդ օրն է շարունակվում է հանրային հեռուստատեսության 2014 թվականի տարեկան հաղորդումը, քննարկումն անցնում է բավականին լուրջ ու կառուցողական քննադատություն: Մտքերի փոխանակման փուլում մեր օրենսդիրը գերազանցեց ինքն իրեն: Խորհրդարանում Լևոն Զուրաբյանը նշեց. «Հին Հունաստանում այն մարդկանց, ովքեր չէին զբաղվում և հետաքրքրվում քաղաքականությանմ անվանում էին իդեոտ` ապաքաղաքականացված: Հիմա հանրայինը հեռուստատեսությունը զբաղված է հասարակությանը իդեոտացնելու քաղաքականությամբ, քանի որ քաղաքական հաղորդումները մղվել են երկրորդական պլան»:

Վահրամ Բաղդասրյանը ԱԺ ամբիոնից անցավ իդեոտ (ապուշ) բառի հայերեն արմատական բառարանով բացատրությանը. ««Իդիոտ»–ի հայերեն հոմանիշը «ապուշ»–ն է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» արմատից և նշանակում է անուշադիր: Նախ` կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ ասում եմ, որ պետք է լավ զգաք, մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, մեզ քիչ բան է մնում»,-եզրափակեց նա:
Հավելենք, որ ԱԺ-ն ոչ թե շոու-դիմակահանդեսի և բառախաղերի մարտադաշտ է, այլ երկրի թիվ մեկ պետական ամբիոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել