Սիրիայում զարգացումները օր-օրի նոր թափ են հավաքում, ինչը սկզբունքորեն փոխում է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական մթնոլորտն ու կոնյունկտուրան։ Այս փոփոխություններից կարող ենք օգտվել նաև մենք, եթե գործենք գրագետ ու խելացի, առանց շտապողականություն ու հիմնվելով առաջին հերթին մեր պետական շահերի վրա։

Նմանօրիակ քայլ ձիով կարող է լինի Արցախի անվտանգության պողպատյա երաշխիք ապահովելը, բացի եղածից։ Խոսքը Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու իրավունք տալն է Ռուսաստանի ՌՕՈւ-ին։ Սա շատ հեռանկարային բան կարող է լինել, որովհետև ունի երկու դրական ասպեկտ․ նախ, ստեղծված իրավիճակում նման բազայի համար ռուսները ոչ միայն շնորհակալ կլինեն, այլև պաատրաստ կլինեն վճարել դրա համար բավականին կլորիկ գումար, որովհետև տաքացած տարածաշրջանում նման ռամաբազան հիրավի ռազմավարական նշանակություն է ձեռք բերում։



Երկրորդը, Արցախում ռուսական ռազմավարական բազայի առկայությունը անվտանգության հավելյալ երաաշխիք կլինի Արցախի համար, բացի հայկական բանակից, իսկ այս հարցում օգնությունը ավելորդ չի լինում։ Նշեմ, որ խոսքը ոչ թե խաղաղապահ միավորումների մասին է, այլ ֆունկցիոնալ ռազմաօդային բազայի ու դրա ենթակառուցվածքների մասին։

Երրորդ գործոնը, որ կարևորությունն անհնար է գերագնահատել, կլինի այն, որ Արցախը ևվս մեկ անգամ հանդես կգա որպես պյմանականորեն ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից ավելի ծանր քաշային խաղացող։ Միևնույն ժամանակ, հիմնական խաղացողների համար բնականաբար պարզ կլինի, որ իրականում այդ ամենի հետևում միացյալ Հայաստանն է՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ամբոջությունը, որը բացի ռեգիոնալ հիմնախնդիր լինելուց հավակնում է աշխարհաքաղաքական լրջագույն գործոն դառնալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել