Հերթական մղձավանջային լուրը թուրքերի ու անգլոսաքսերի համար սիրիայից ստացվեց այսօր։ Մինչ դրանք էս տաս օրա վնգստում են չափավոր ընդդիությանը հասցված ավիահարվածների վերաբերյալ, միակ հակաասսադական միավորումը, որը մասամբ կարող է հավակնել չափավոր կոչվելուն, հայտարարել է, որ ռուսները իրենց չեն հարվածում ու ավելին՝ պատրաստ են միավորել իրեց ջանքերը ահաբեկչության ու իսլամիստական դեմ պայքարելու հարցում։

Ճիշտ է, կա մի խնդիր այս ամենում․ ՍԱԲ-ը՝ որպես էդպիսին էլ գոյություն չունի։ Համենաայն դեպս՝ որպես միավորված ու ընդհանուր ղեկավարմամբ կառույց։ Կան տասնյակ ու հարյուրավոր խմբավորումներ, որոնք դե յուրե ՍԱԲ-ի մաս են կազմում, բայց գործնականում ինքնուրույն միավորներ են, որոնք կարող են բաղկացած լինել ինչպես Ասսադի բանակի դասալիքներից, այնպես էլ գլուխ կտրող իսլամիստ սրիկաներից։ Հիշեցնեմ, որ դեռ 2012-ին հիմանական հակաասսադական այս ուժը հետագայում տրոհվեց ու կլանվեց Նուսրայի, ԻՊ-ի ու այլ իսլամիստական խմբավորումների կողմից, ինչպես նաև մի շարք ցավոտ ռամական պարտություններ կրեց դրանցից, իսկ վերջին շրջանում ՍԱԲ-ն ու Ասսադի բանակը ավելի շուտ նեյտրալիտետ էին պահպանում, քան հակամարտում իրար հետ։

Եթե բանը հասնի նրան, որ ՍԱԲ-ի աշխահիկ խմբավորումները միավորվեն Ասսադին, ապա դա բեկում կմտցնի քաղաքացիական պատերազմում, որովհետև բացի ռազմական կարևորագույն գործոնից, սա բեկում է նաև Սիրիայի ներքաղաքական պրոցեսսներում ու այս կերպ նախադեպ կստեղծվի հակամարտող կողմերի վերամիավորման ու համագործակցության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել