Վերջին շրջանում օգտագործված ավտոմոբիլների ներկրումը Հայաստան շեշտակի աճել է: Ներկրվում են թե՛ Ռուսաստանից և թե՛ ԵՏՄ անդամ չհանդիասացող այլ երկրներից: ԵՏՄ տարածքում առանց մաքսազերծման ներկրելու հնարավորությունը զգալիորեն ազդեց ավտոմեքենաների գնի վրա, քանի որ այժմ հնարավոր է ԵՏՄ տարածքի ցանկացած երկրից ներկրել ու միայն ԱԱՀ մուծելուց հետո, առանց մաքսազերծման, շահագործել մեքենան: ԱԱՀ-ի դեպքում մեքենայի արժեքին ավելանում է 20 տոկոս, իսկ մաքսազերծումը ինչպես գիտեք իր մեջ ներառում է մեքենայի գնի 30 տոկոսը, գումարած մի շարք այլ պարամետրեր: Իսկ սա զգալիորեն նվազեցնում է ավտոմեքենայի գինը: Այսպիսով նոր հնարավորությունը շուկան ողողեց տարատեսակ ավտոմեքենաներով, որը բնականաբար ազդեց նաև այլ երկրներից ներկրվող ավտոմոբիլների գնի վրա: Գնողունակությունը մեծացավ, բայց ավտոպարկի որակը զգալիորեն նվազեց: Հիմա ներկրվում է մեծ քանակությամբ աջակողմյան երթևեկության համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև Ռուսաստնաում, ահավոր վատ բնակլիմայական պայմաններում շահագործված ավտոմեքենեներ, որոնք բնականաբար մնալու են Հայաստանում ու իրենց «մահկանացուն կնքեն» հենց Հայաստանում: 
Այս պատկերը ոչ ցանկալի է, բայց բնական Հայաստանի համար: Պետական մոտեցում է պետք ցուցաբերել այս խնդրի շուրջ, քանի որ որոշ ժամանակ անց Հայաստանն ուղղակի լցվելու է մետաղի ջարդոնով (եթե իարկե արդեն չի լցվել):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել