Քրիստինե Պեպելյան Նազենի Հովհաննիսյան սառը «ֆոտոպատերազմ է» սկսվել: 
Ամեն ինչ հերթով: Հիշում եք, որ ես միշտ ասել եմ ու էլի կկրկնեմ՝ Քրիստինե Պեպելյանը ու Նազենի Հովհաննսիյանը իրար հետ չունեն, իսկ պատճառը տատս էլ գիտի (դե հա էլի, Սոֆինա Մխեյան): 
Լավ անցնենք բուն թեմային: 
Էրեկ Պեպելյանը իր պաշտոնական էջում հրապարակում է Նազենի Հովհաննիսյանի նկարներից պատրաստված մի կոլլաժ, որը վերնագրում է այսպես. «Մեր հեռուստաէկրանի ամենահմայիչ, ամենագրագետ, ամենատաղանդավոր հայուհին!!!».... Նույն պահին, ես կասեի նույնիսկ՝ ի պատասխան Քրիստինեի գովեստին, Նազենին հրապարակում է նկար Սոֆի Մխեյանի հետ ու վերնագրում «Գժերով...»: 
Սավպադենիե՞՞ Նե դումայու՞... Էտ ոնց եղավ, որ Նազենին Քրիստինեի քայլից մի վայրկյան հետո որոշեց հիշել եսիմ քանի տարվա հնության ֆոտո: 

Չնայած նրան, որ Նազենին հետո Պեպելյանի էջում կիսաշնորհակալ եղավ Պեպելյանին ու Հ.Գ.,-ով ինձ բան ման հասկացրեց, բայց եթե էսքանից հետո, մի մարդ կա, որ կարա ինձ համոզի, որ նրանց միջև Սոֆի չի անցել ուրեմը կամ ինքը երազախաբա եղել, կամ էլ ինքը Նազենինա, կամ Քրիստինեն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել