Անցյալ տարվա օգոստոսին, կյանքին ինքնասպանությամբ վերջ տված հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսի կալիֆորնիական Villa Sorriso–ը կամ «Ժպիտների վիլլա»–ն հերթական անգամ աճուրդի է դրվել` 22,9 միլիոն դոլարով` նախորդ գնից 3 միլիոնով քիչ։
Տունը կառուցվել է 2003 թ.–ին։ Հսկայական հարակից տարածքում, էլիտար գինիների պատրաստման համար խաղողի հատուկ տեսակ է աճում, կա մեծ այգի, ախոռ, մի քանի լողավազան, թենիսի կորտ, 12 հոգու համար նախատեսված թատրոն, գինու մառան, ձնկորսության համար լճակ և այլն։ Այն վաճառքի էր հանվել դեռևս դերասանի կենդանության օրոք` 35 միլիոն դոլարով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել