Տպավորիչ ֆոտոնախագիծ, որում արտացոլված է ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շրջակայքը` աղետից 4 տարի անց։ Բնությունը կարելի է ասել մարդկությունից հետ է վերցրել իրեն պատկանող այդ հատվածը և պատել թավ անտառներով ու բուսականությամբ։ Տոննաներով ռադիոակտիվ աղբ, տներ և ավտոմեքենաներ, որոնք անհնար էր դուրս բերել այդտեղից, այսօր ուղղակի քայքայվում են ժամանակի ազդեցության տակ։
2011 թ.–ին տեղի ավելի քան 160 հազար բնակիչ տարհանվեց` ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ատոմային վթարի հետևանքով։ «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի վթարը, 1986 թ.–ին գրանցված Չեռնոբիլի վթարից հետո երկրորդն էր իր հզորությամբ։
Եկեք միասին դիտեք, թե ինչպիսին է այսօր այն` երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակիչները տարհանվեցին հաշված ժամերի ընթացքում` կիսատ թողնելով իրենց ընթրիքն ու երաժշտության պարապմունքը։