Պարոն Աբրահամյան, այնքան ոչ պրոֆեսիոնալ, ինչպես կազմակերպվում են ձեր բրիֆինգները կամ` չեն կազմակերպվում, ուղղակի պատկերացնել հնարավոր չէ:
Միթե չի կարելի, ինչպես Տիգրան Սարգսյանի ժամանակ էր, նախօրոք լրագրողներին տեղեկացնել, որ դուք մեկ կամ երկու հարցի պատասախանելու եք` ԱԺ-կառավարություն հարց ու պատսախանից հետո` ԱԺ միջանցքում:
Եւ ոչ թե հերթական անգամ` Օրուելի հանգուն.
-Բոլորը հավասար են, բայց ձեր նախընտրած լրատվամիջոցներն` ավելի հավասար:
-Պարոն վարչապետ, այսօր լրագրողների համքարությունը ուս-ուսի, թեւ-թեւի իջավ դեպ ԱԺ դալան` ձեզ դիմավորելու, հարցեր տալու:
ԱԺից ասացին` անվտանգության նկատառումներից ելնելով չի կարելի կանգնել դալանի տակ, լրագրողները այսուհետ ձեզ պետք է դալանի հեռվից նայեն...
Ձեր ուղեկիցներին հազար ագամ հարցրինք` հնարավոր? է` որոշել եք նորմալ-ցիվիլ բրիֆնգ տաք. ասացին տեղյակ չեք:
Լրագրողները զանգահարեցին ԱԺ դահլիճուն` պատգամավորների օթյակում բազած ձեր աշխատակիցին... ի դեպ. տեղեկացնեմ պարոն վարչապետ, որ նա կառավարության եզակի մամլո խոսնակն է, որը նստում է, որը նստում դահլիճում... մահկանացու Հարություն Բերբերյանը /Տիգրան Սարգսյանի մամլո քարտուղարը/ մեզ հետ լրագրողական օթյակում էր նստում..
Զանգերին պատասխանող չկար...
Հետո, պարզվեց, որ նիստից հետո, երբ լրագրողների մեծ մասն արդեն հեռացել էր, դուք հարցազրույցեք տվել..
-Եթե պետք է հարցազրույց տայիք, ինչու չեն տեղեկացրել բոլորին եւ ոչ ընտրյալներին...
Հ.Գ. Հետո էլ նեղանում եք, որ մենք ճշմարտությունն այսպես բարձրաձայնում ենք:
Հ.Գ. Ի դեպ. ես այս անգամ էլ հարց չունի ձեզ տալու... ուզում էի պարզապես ձեր կողքին լինել այս «դժվար» պահին եւ օրերին:
Մի ձեւ նեղսրտում էիք ապագա նախագահի մասին հարցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել