2-ամյա ավստրալացի Ալեքսանդր Քեննին հաստատ պահապան հրեշտակ ունի, այն էլ՝ չորքոտանի։
Մի անգամ երեխայի ընտանիքը որոշեց հանգստանալ բնության գրկում։ Մեծերը շեղվեցին և չնկատեցին, թե ինչպես փոքրիկ Ալեքսանդրն ընկավ լճի մեջ։ Երբ բոլորը շարժվեցին տուն, Ալեքսանդրն արդեն կորցրել էր գիտակցությունը ու խեղդվում էր։ Նրա սիրելի շունը՝ Լիլան, գցվեց ջրի մեջ, որպեսզի փրկի երեխային, բայց չկարողանալով անել դա՝ վազեց տուն ու սկսեց բարձր հաչալով քաշքշել Ալեքսանդրի հորը՝ Դեվիդին, հուշելով նրան, որ լճի մոտ գնա։

Աստիճանաբար հասկանալով, ո ինչ որ սարսափելի բան է եղել, հայրը սուրաց շան հետևից դեպի լիճը, որտեղ նրանք գտան երեխային, ով անշնչացած էր արդեն։ Դեվիդը 27 րոպե շարունակ փորձում էր գիտակցության բերել երեխային, բայց ապարդյուն։ Բարեբախտաբար, ուղղաթիռով ժամանած բժիշկները ժամանակին հասան ու տեղափոխեցին երեխային մոտակա հիվանդանոց, որը գտնվում էր Բրիսբեն քաղաքում, որտեղ Ալեքսանդրին արհեստական կոմայի մեջ մտցրեցին։ «Բժիշկները չէին հավատում, որ մենք երբևէ կկարողանանք մեր բալիկին տուն տանենք։ Նրանք կասկածում էին, որ Ալեքսանդրի ուղեղը լուրջ վասվածքներ է ստացել ու չկա ավելի սարսափելի բան, քան տեսնել այդ ամենը», – կիսվում են Ալեքսանդրի ծնողները։

Սակայն 48 ժամ անց իրական հրաշք տեղի ունեցավ․ տղան սկսեց ինքնուրույն շնչել։ Բժիշկները նրան հանեցին կոմայից․ «Դա պարզապես հրաշք էր, որ նա այդքան արագ ապաքինվեց։ Բարեբախատաբար, նա ոչ մի լուրջ տրավմաներ չուներ», – պատմում է Ալեքսանդրի մայրիկը։ Իր կյանքով փոքրիկն այժմ պարտական է իր չորքոտանի ընկերոջը։ Եթե չլիներ Լիլիան, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ փոքրիկի ճակատագիրը։

Լավագույն ընկերներնն այժմ կրկին միասին են և տանը։ Շունը շատ էր կարոտում փոքրիկին ու անչափ ուրախացավ՝ կրկին տեսնելով նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել