Թուրքիան քրդերի դեմ իրագործում է պլան Բ-ն: Թուրքական բանակը հրթիռակոծում է հարավ-արևելյան քրդաբնակ բնակավայրերը՝ ստիպելով խաղաղ բնակչությանը լքել բնակավայրերը և դառնալ փախստական: Թուրքիան ցանկանում է քրդաթափել այդ շրջանները: Իսկ ահա արևելյան շրջաններում քրդերին ազատում են զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով ազգությամբ թուրք կամ ազերի : Կարծում եմ, որ Ռուսաստանը լավ պահի ,,օգնության,, հասավ քրդերին՝ թուրքերի համար բացելով նոր ճակատ: Այժմ թուրքական բանակը իր բանակային կորպուսներում լուրջ փոփոխություններ է մտցնում: Տեսնենք այս վերադասվորումներից հետո ինչ կստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել