Հասկանում եմ, որ փողը մութ տեղը լույս է տալիս, բայց եկեք համահայկական հարցերում լինենք միահամուռ, միակարծիք ու չանենք Հայաստանի պետական շահերին հակասող հայտարարություններ: Նախ սկեսեմ նրանից , որ որպես կանոն հակահայկական հայտրարուրթյուններ անում են հիմնականում փոքր կալիբրի «քաղաքագետներ» կամ իրենց այդպիսին երևակայողներ: Ռուսաստանը իր թերություններով հանդերձ, այսօր կատարում է մի գործողությունը, որը մի քանի ճակատով ուղիղ կապ ունի ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ, ընդ որում այդ կապը լավ իմաստով է: Եթե Սիրիայում Ռուսաստանը՝ իր ինչ-ինչ շահերից ելնելով, միլիոներ է ծախսում, որպեսզի արմատախիլ անի Արևմուտքի աճեցրած ԻՊ-ին, եթե Ռուսաստանը իր առևտրային շահերը դնում է լուրջ վտանգի տակ ու Թուրքիայի հետ գնում առճակատման, ուրեմն պետք է էս պահին կամ լռել, կամ էլ որպես ՀԱՅ ողջունել այդ Ռուսաստանին: Հայաստանյան գրանտակերները ադրբեջանականից տարբերվում են նրանով, որ մերոնք ուղն ու ծուծքով ընկղմվում են այդ գրանտի մեջ ու անգամ կարող են իրենց ծագումնաբանությունը կասկածի տակ դնել,անինչ արևմտամետ ազերի գրանտակերը հանուն ադրբեջանի կարող է գոնե սեփական կարծիքը հայտնել կապված տվյալ իրադարձության հետ:

Հ.Գ. Մինչ հայտարարություն անելն ու կարծիք հայտնելը, լավ կլինի մի քանի անգամ ծանր ու թեթև անեք, հարգելի գրանտակերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել