ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդուման քննարկաման ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարց էր հղում հանրայինի խորհրդի նախագահ Ռուբիկ Ջաղինյանին: «Մենք չենք զգում հանրայինի հեռուստատեսության ազատություն, քանի որ հանրային մեծ արձագանք ստացող հարցերի ժամանակ մասսայական քննարկումները գրեթե չկան: Օրինակ ՌԴ-ում Առաջին ալիքը կազմակերպում է նման ֆորմատի բավականին հետաքրքրի քննարկումներ…»: 
Այդ ընթացքում Ալիկ Արզումանյանը ձախ ֆռոնտից բացականչեց.«Ո՞վ դրան բերել էդտեղ նստացրել, որ էշ-էշ դուս ա տալիս…»: Մելքումյանը բորբոքվեց, հակադարձեց` հորդորելով սթափվել և հանգստանալ: Էդուարդ Շարմազանովի բանակցային «բարձր» տաղանդի շնորհիվ, և բազմաթիվ հորդորների ու խնդրանքների արդյունքում կրքերը հանդարտվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել