Այս փոքրիկ սեև-սպիտակ կատվիկի անունը Թոմ է։ Մի անգամ՝ մի մռայլ ու անձրևոտ օր, նրան իր տան շեմքին գտավ Սյու Մաքքենզին։ Նրա ամուսինը չէր ցանկանում տուն թողնել խեղճ կենդանուն, բայց Սյուն դա արեց այնուամեյանիվ ու կերակրեց կատվին տավարի մսի կտորներով։ 20 տարի անց, ամուսինները շնորհակալություն էին հայտնում Աստծոն այդ օրվա համար։

Սյուին շատ դուր եկավ Թոմի անկախ բնավորությունը։ Նա երբեք ոչ մեկին չեր խանգարում՝ գերադասելով միայնակ մնալ։ Սակայն այդ ճակատագրական օրն ամեն ինչ փոխվեց։ 

Թոմը սկսեց ամենուրեք հետևել իր տիրուհուն։ Երբ Սյուն նստում էր աթոռին, կամ էլ բազմոցին, կատուն միանգամից ցատկում էր նրա գիրկն ու սկսում էր թաթով խփել Սյուի աջ ուսին։ Հետո նա պինդ սեղվում էր նրա վզին ու սկսում էր բարձր մլավել։

2 շաբաթ այսպիսի վարքին հետևելուց հետո, Սյուն որոշեց կենդանուն տանել անասնաբույժի մոտ, ով Թոմի մոտ ոչ մի հիվանդություն ու առողջական այլ խաթարում չհայտնաբերեց։ Կատուն բացարձակ առողջ էր ու վերադառնալով տուն, նա կրկին սկսեց իր տիրուհու հոգին ուտել։ 

Սյուն սկսեց կասկածել, որ կատուն ինչ որ բան է ուզում իրեն ասել և շուտով հայտնաբերեց, որ իր ուսի մաշկի տակ ինչ որ կոշտուկ է զգում ու հենց այն հատվածում, որին անընդհատ իր թաթով խփում էր Թոմը։ Կինն այցելեց բժշկի, ով նրան հրատապ կարգով հիվանդանոց ուղարկեց, որտեղ Սյուի մոտ Հոջկինի լիմֆոմա հայտնաբերեցին։ Այլ կերպ ասած՝ Սյուի ուսում չարորակ ուռուցք էր աճում և նա քաղցկեղով էր հիվանդ։

Սյուն վիրահատվեց, իսկ այնուհետև՝ անցավ ծանրագույն քիմիոթերապիայի կուրս, բայց մեկ տարի անց քաղցկեղը վերջնականապես նահանջեց։ Սյու տատիկը նորից կարող էր լիարժեք հոգ տանել իր թոռնիկների մասին։ «Ես պետք է շնորհակալ լինեմ Թոմին։ Ցավոքթ, երբ ես առողջացա, նա կրկին վերադարձավ իր սովորական միայնակությանը ու ինձ մենակ թողեց», - ծիծաղում է Սյուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել