Ստորև ներկայացնում ենք «Reuters»-ի ֆոտոլրագրողների կողմից արված՝ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող դպրոցների դասասենյակների լուսանկարները, որտեղ ուսուցիչները կրթում են իրենց աշակերտներին։ Չմոռանաք դիտել նաև ստորև ներակացվող տեսանյութը։

Ջալալաբադ, Աֆղանստան։ Ուսուցչուհի Մահաջերա Արմանին աղջիկների իր դասարանի հետ լուսանկարվում է բացոթյա տարածում, որտեղ նա դասավանդում է իր աշակերտներին։

Լոնդոն, Անգլիա։ Ֆորեսթ դպրոցի 9-րդ դասարանի տղաները լուսանկարվում են կենսաբանության դասին ուսուցչուհի Սյուզան Վիթչի հետ։

Բուջումբուրա, Բուրունդի։ Ուսուցչուհին դաս է վարում Բուրունդիի մայրաքաղաքի Ավե Մարիա տարրական դպրոցում։

Իսլամաբադ, Պակիստան։ Ուսուցիչ Մոհամմա Այուբը լուսանկարվում է հինգերորդ դասարանի իր աշակերտների հետ։ Այուբը քաղաքացիական ծառայող է, ով 1985թ․ից մեկնարկել է կարիքավոր երեխաներին կրթելու իր ծրագիրը։ Դասարանը բարենպաստ եղանակին գտնվում է տեղի զբոսայգում, իսկ անձրևոտ օրերին ետնախորշերում գտնվող որևէ սենյակում։

Պանամա, Պանամա։  10-րդ դասարանի աշակերտները ռազմածովային կրթության մասնագիտական դասին՝ «Artes y Oficios Melchor Lasso de la Vega» դպրոցում։

Մանիլա, Ֆիլիպիններ։ Ուսուցչուհի Քրիստինե Պասսագը «Timoteo Paez High School» դպրոցի միջանցքում դաս է վարում 9-րդ դասարանի աշակերտների համար։
Պասսագը նշել է, որ նա ժամանակավոր է դասերն անցկացնում միջացքում՝ սպասելով դպրոցի նոր շենքի կառուցապատման աշխատանքների ավարտին, քանի որ այժմ դպրոցում դասարանները չեն բավականացնում դաս անցկացնելու համար։

Վիետնամ։ Գիանգ Թայ Մայը դաս է վարում Վան Չեյի տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար։ Այստեղ չկան ո՛չ էլեկտրականություն, ո՛չ դասագրքեր։ Երեխաները ուսուցանվում են տեղի հմոնգ լեզվով։

Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա։ Գլենան դպրոցի աշակերտները լուսանկարվում են իրենց ուսուցչի՝ պրն. Քլոզի հետ, ով նաև դպրոցի տնօրենն է հանդիսանում։

Կուալա Լումպուր, Մալազիա։ Աշակերտները Ղուրան են ուսումնասիրում Մադրասահ Նուրուլ Իման դպրոցում։

Աբիջան, Կոտ դ`Իվուար։ Կահոն Ռոչելը լուսանկարվում է իր աշակերտների հետ «EPV Sina» դպրոցում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել