Իմ պես մաքուր մտքերդ շռայլիր ինձ՝ անմեղիս... որ քեզ կեղտոտել ու պղծել փորձեց...
Իմ պես մաքուր ու սիրված կլինեմ քեզ համար, մինչ ինքդ փորձես պղծել մեզ միասին..
Քեզ հետ կկեղտոտվեմ ու կթավալվեմ ամենակեղտոտ «սեր» կոչվածի մեջ մինչև վերջ... մինչ առավոտ... մինչ ուշ գիշեր..

Քեզ որոնելուց չեմ հոգնի ու կորոնեմ, մինչև գտնեմ ու կասեմ. 
–Հիմա էլ դու ինձ որոնիր...
Ես կփախչեմ գուցե, որ որոնես ինձ... Չնայած շատ թաքուն թույլ կտամ գտնել ինձ ու շատ թաքուն կձևացնեմ, որ վախեցա գտածիցդ..
Ես կրկին կփախչեմ ու կթաքնվեմ մեր իսկ հարազատ ու ծանոթ վայրում... Հենց այնտեղ, որտեղ դու միշտ որոնում ես ինձ...

Ես պատրաստ եմ կեղտոտվել ու ոչնչանալ այդ սեր կոչվածով...
Ես պատրաստ եմ տառապել... տանջվել... ու տեղ-տեղ երջանիկ լինել...
Չ՛է... ես պատրաստ եմ երջանիկ լինել... ու տեղ-տեղ պարզապես կարոտել... 
Այլապես ես պատրաստ չեմ...

Համաձայն եմ լինել քո սիրո ու միայնության խաղալիքը...
Բայց ոչ օգտագործված ու ոչ անտեսված...

Համաձայն եմ լինել քո սիրո ու մաքրության խորհրդանիշը...
Բայց ոչ ժամանակավոր ու ոչ ամոթած...

Ես պատրաստ եմ կեղտոտվել սիրո մեջ ու թաթախվել, մինչև ինքս չխեղդվեմ...
Դուրս կքաշեմ քեզ նրա ճիրաններից, բայց ես ինքս քեզ չեմ հանձնի կործանման...

Ես պատրաստ եմ...
Լինել երջանիկ մինչ այն աստիճան, երբ քո ծերացած ձեռքերը շոյեն մատներս ու համբուրեն ճակատս, 
Երբ իմ ծերացած մազերը քո ճաքճքած մատներին խաղալիք ծառայեն...
Երբ շոյես...շոյես ու չհամարձակվես դադարեցնել շոյանքդ՝ վախենալով, որ կմահանամ...
Ես պատրաստ եմ երջանիկ լինել... մինչ այն աստիճան, որ սրտիդ զարկերը սկսեն արագանալ, երբ ես նայեմ ուղիղ աչքերիդ դեռ 50 տարի հետո...
Պատրաստ եմ..
Երբ ես հիվանդ պառկած լինեմ մահճակալին, մարմինդ թուլանա այն մտքից, որ ես հիվանդ եմ...
Ձեռքերդ չդադարեն դողալ անհամբերությունից, որ հիմա կմտնեմ ներս...
Աչքերդ... Ա՜խ, իմ կողմից այդքան սիրված աչքերդ... Թող երբեք, երբեք չդադարեն ինձ սիրով նայելուց..

Ես պատրաստ եմ սիրել... ու թող կործանվեմ ու կեղտոտվեմ այդ ամենի մեջ, եթե դա է սեր կոչվում......

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել