Tert.am-ը գրում է.

Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովին հոկտեմբերի 6-ի երեկոյան շտապ հոսպիտալացրել են, հայտնում է lenta.ru-ն։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը ծանր է գնահատվում: Այժմ Ռյազանովը վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները չեն նշում հստակ ախտորոշումը։

2015 թվականի սեպտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռյազանովը հոսպիտալացվել է սրտի կաթվածի պատճառով։ Ռեժիսորի բարեկամները հերքել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ խոսքը վերականգնողական բուժման մասին է եղել։

Այս տարվա օգոստոսի 2-ին ռեժիսորը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ արվել է անոթների պրոֆիլակտիկ մաքրում, ինչից հետո Ռյազանովին դուրս են գրել հիվանդանոցից։

Նրա նկարահանած հայտնի ֆիլմերից են «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծերունիներ-ավազակներ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար», «Ծառայողական սիրավեպ» և այլն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել