Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնում են ,որ ժամը 00:27-ին Ռիխտերի սանդղակով 5.2 մագնիտուդով երկրաշարժ է է տեղի ունեցել, էպիկենտրոնը եղել է Դեմերե գավառում 34,92 կմ խորության վրա: Զոհերի ,վիրավորների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Վանում գիշերը PKK-ի անդամները հարձակվել են հատուկ գործողություններ իրականացնող ռազմական խմբի վրա ,որոնք պատրաստվում էին իրականացնել գիշերային ձերբակալություններ: PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական բաժնմունքի մոտ կայանած մեքենան այնուհետև կրակի տակ պահել ոստիկանության բաժանմունքի շենքը,բախման արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել 8 հատուկջոկատային:

Դիարբեքիրում տեղի ունեցած քուրդ-թրքական բախման արդյունքում զոհվել են թուրքական բանակի 5 զինվոր և երկու սպա, վիրավորվել են 15 զինվորական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել