Tert.am-ը գրում է.

Թուրքական Անթալիայում այս գիշեր՝ ժամը 00:27-ին, 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 34.92 կմ խորությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել