Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004թ.-ին: Ամեն տարի Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը:
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան` կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ` կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ:
Կազմակերպվում են նաև գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել